8 դեպք է գրանցվել, երբ դպրոցի տնօրեններն աշխատանքի ժամին մասնակցել են քարոզչությանը. Վարուժան Հոկտանյան


15:12 , 15 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստանի 13 քաղաքներում գործում են մոնիտորինգային խմբեր, որոնք իրենց գործունեությունը մեկնարկել են մարտի 5-ից և նախնական տվյալներով կազմել են մինչև մարտի 12-ն իրականացված մոնիտորինգի տվյալները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Մեկ շաբաթվա տվյալներով՝ ընտրախախտումների տեսակներից մեկը տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների մասնակցությունն է քարոզարշավին: Տասը դեպք է գրանցվել, երբ պետական, մարզային և համայնքային պաշտոնյաներն իրենց աշխատանքային ժամերին մասնակցել են միջոցառումների, շտաբերի աշխատանքներին: 13 դեպք է գրանցվել, երբ խոչընդոտել են կուսակցությունների քարոզարշավները, 8 դեպք է գրանցվել, երբ տնօրեններն են մասնացել քարոզչության, իսկ ոստիկանների միջամտության 6 դեպք է գրանցվել»,-ասաց Հոկտանյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ