Պուտինը հնարավոր է հանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ. Պեսկով


15:06 , 15 մարտ, 2017

 Պուտինը հնարավոր է հանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ. ՊեսկովYerkir.am-ը գրում է.

Տեսականորեն հնարավոր է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունի ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին նրա` Մոսկվա ծրագրվող այցի շրջանակում. հայտնում է ТАСС-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Սակայն նա նշել է, որ դեռ հայտնի չեն այցի ժամկետները, ուստի նախագահի գրաֆիկում դեռ չկա Թիլերսոնի հետ հանդիպումը:

Պեսկովը հավելել է, որ նախ պետք է հստակեցվի այցի ժամկետը, հետո խոսվի հանդիպման մասին: