11:21 , 18 մարտ, 2013
Այն ինչ կատարավեց ու դեռ կատարվելու էր իմ համար գաղտնիք չէր... Կառավարության կազմի քննարկմանը ատամները սրած սպասում էին իշխանական մտահոգ ֆեյսբուՔիստները, քաղաքաԱնգետները, ժողովրդի համար գիշերները քնողները, ժողովրդի մասին մտածելով իշխանական վերմակի փայատերերը.... Իհարկե կան ազնիվ մտահոգ քաղաքացիներ, որոնց անկեղծության վրա չեմ կասկածում, որոնք իրավացիորեն արձագանեցին որոշ անունների, բայց խնդիրը դրանում չի...
Իշխանության համար քաոտիկ այս պայքարում շանս է առաջացել մարդկանց անուններից կախվելու, այդ անուններով Րաֆֆուն կամ շարժմանը վնասելու, սեփական գեղագիտական մտքերը փսխելու համար, բա պարապ էին մնացել, հիմա կվճարվեն դրա համար...
Խնդիրը հետեւյալն է. վահաններով պահել շարժումը, չգրոհել, տուրք չտալ այս սադրանքին, չվախենալով տալ այլ անուններ, որոնք պարտադիր չի, որ ամենամաքուրները լինեն, բայց տալ անուններ, որ իշխանամոլները գզեն, քրքրեն, բայց վերջում կկայացնենք մեր վճռական որոշումը, անկախ անունների քանակից, Հայաստանում եւ Սփյուռքում շատ են ազնվագույն ու պատասխանատվություն ունեցող բազմաթիվ մարտիկներ....մեր ազգը դրով փայլել է ու փայլեու է....
Պինդ մնացեք «սպարտացիներ», ձեր գործն արդար է, ձեր քայլերը անկասելի, ձեր քանակը` որակյալ