Ես էլ ասում եմ Սամվել Բաբայանին՝ մեր երկրում արյունահեղություն չպիտի լինի, մեզ պետք է խաղաղ Հայաստան. Էդուարդ Շարմազանով


14:06 , 15 մարտ, 2017

Ես էլ ասում եմ Սամվել Բաբայանին՝ մեր երկրում արյունահեղություն չպիտի լինի, մեզ պետք է խաղաղ Հայաստան. Էդուարդ ՇարմազանովAysor.am-ը գրում է.

«Անտեղի քաղաքական աստառ տալ այս միջադեպին, այն էլ Արցախի հերոսի կողմից, արդյունավետ չեմ համարում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախի հերոս, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Ջրառատի միջադեպի հետ կապված հայտարարությունը, որ «արյունահեղություն է լինելու»։

«Բոլորին կոչ եմ անում սթափություն, սառը դատողության և անտեղի կրքերի չշիկացում», - նշեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով՝ իշխանությունները և իրավապահ մարմինները շատ հստակ, օպերատիվ կերպով արձագանքել են Ջրառատի դեպքին։

«Կան ձերբակալվածներ, հետաքննություն է գնում ու քննությունը կպարզի՝ ով է մեղավոր, ով՝ չէ», - նշեց նա։

ՀՀԿ մամուլի խոսնակն ընդգծեց՝ որևէ մեկն անպատիժ չի մնալու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ