Քյոլնում Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան կկանգնեցվի


13:04 , 15 մարտ, 2017

Кельнский-соборAraratnews.am-ը գրում է.

Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության հուշարձան կկառուցվի: Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet լրատվական կայքը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի մասին  որոշումը կայացվեց հենց հիմա, երբ թուրք-գերմանական հարաբերությունները լարված են:

Քյոլնի քաղաքային խորհրդի գլխավոր հանձնաժողովի որոշմամբ՝ հուշարձանը կկանգնեցվի Lehmbacher Weg գերեզմանատանը:

Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի առաջարկն արվել էր դեռևս 2015 թվականին՝ Քյոլնի շուրջ 5 հազարանոց հայ համայնքի կողմից: