11:45 , 15 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պորտուի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1:0) հայտնել է, որ չէր ցանկանա հաջորդ փուլում մրցել իր նախկին թիմի՝ «Բարսելոնայի» հետ:
Առաջին խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել էր «Պորտուին».
«Չէի ցանկանա քառորդ եզրափակչում մրցել «Բարսելոնայի» հետ: Լավագույնների հետ պետք է խաղալ եզրափակչում»,- ասել է Ալվեսը «beINSPORTS»-ի եթերում:
«Բարսելոնան» 1/8 եզրափակչում հաղթահարեց ՊՍԺ-ի արգելքը (0:4, 6:1):