10:42 , 18 մարտ, 2013
Լավ, սենց ասում, խոսում, ծիծաղում ենք, բայց որ մի պահ լուրջ եմ սկսում նայել այս ամենին, զարմանում եմ՝ մարդիկ ինչքա՞ն կարող են ֆանտազիայի «գիրկը» ընկնել, ինչքա՞ն կարող են իրականությունից կտրվել, մոռանալ ամեն ինչը ու ինչքա՞ն արհամարհական կարող են վերաբերվել իրենց «կոլեգաներին» ՝ չստվերային կառավարության ներկայացուցիչներին։ Իսկ էդ ֆանտազիայի գագաթնակետը ինձ համար այն էր, որ էրեգ կարդացի հետևյալ գրառումը՝ «ապրիլի 9- ին տեղի կունենա ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությունը, որին ներկա կլինի նորընտիր Ն.Ս.Օ. Տ.Տ-ն, ու էդ օրն էլ կձևավորվի բյուջեն (օգտատերերից մեկն էր գրել)։ Սա արդեն անլուրջ է էլի, շատ անլուրջ, մարդ պիտի գոնե իր քայլերի համար լուրջ հիմնավորումներ ու բացատրություններ ունենա էլի, ոչ թե հավատացյալի նման հավատա չիրականությանը։ Ի՞ՆՉ ԱՍԵՄ, Աստված ձեր ծրագրերում ու ձեր մեջ մի քիչ իրականություն մտցնի, թե չէ մանրից էպոսագետ եք դառնում, որի վրա հենց ինքներդ էիք ծիծաղում՝ 81 տոկոս ձայն հավաքելու վերաբերյալ իր հստակ համոզմունքի մեջ։