Շարունակում են ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից


07:56 , 15 մարտ, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էրեբունի վարչական շրջանի նորաթուխ ղեկավար Դավիթ Գրիգորյանը շարունակում է ազատվել Մհեր Սեդրակյանի մերձավորներից։ Ավելի վաղ ազատվել էր տեղակալից, առևտրի, սպասարկումների և գովազդի, քաղաքաշինության և հողօգտագործման, կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերից։

Հերթը հասել է սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետին, որտեղ նշանակվել է Ստելլա Ավագյանը։ «Ընդդեմ Թոխմախի» օպերացիայի շրջանակներում ավելի վաղ ազատվել էին նաև նրա զավակները․ որդին՝ Կադաստրի կոմիտեի պետի տեղակալի պաշտոնից, դուստրը՝ մանկապարտեզի տնօրենի»: