Շոտլանդական գոլֆի ակումբը հանել է կանանց անդամակցության 273 տարվա արգելքը


05:56 , 15 մարտ, 2017

Image resultՇոտլանդական Մյուրֆիլդ գոլֆի ակումբի անդամները որոշել են հանել կանանց անդամակցության արգելքը, ինչը գործում էր ակումբի հիմնադրման օրվանից` 1744 թվականից: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Ինչպես նշվում է, քվեարկությունն ավարտվել է 498։123 արդյունքով` ի շահ կանոնների փոփոխության: Այժմ ակումբը կարող է ընդունել British Open գոլֆի աշխարհի առաջատար առաջնություններից մեկը:

Սահմանափակումը հանելու ակումբի որոշումը նաև ողջունել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը: