ԱՄՆ-ը բարեփոխումների իրականացման համար Ուկրաինային 54 միլիոն դոլարի տեխօգնություն կհատկացնի


18:24 , 15 մարտ, 2017

 Ամերիկյան և ուկրաինական կողմերը Ուկրաինայում բարեփոխումների իրականացման համար պայմանավորվել են 54 միլիոն դոլարի տեխնիկական օգնության մասին: Այդ մասին հայտնում է interfax-ukraine-ն:

 Տեխօգնության մասին համաձայնության ստորագրության արարողությունը տեղի է ունեցել Կիևում՝ մարտի 14-ին: Հաղորդվում է, որ այն ուղղված կլինի բարփոխումների աջակցությանը, որոնք կնպաստեն կայուն տնտեսական զարգացմանը և ավելի թափանցիկ ու հաշվետու կառավարման գործընթացների խթանմանը՝ քաղաքացիների լայն մասնակցությամբ:

Ուկրաինայի փոխվարչապետ, տնտեսական զարգացման և առևտրի նախարար Ստեպան Կուբիվի խոսքերով` ենթադրվող տեխօգնության ընդհանուր գումարը պետք է կազմի 123 միլիոն դոլար: