Սեյրան Օհանյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել


23:54 , 14 մարտ, 2017
Սեյրան Օհանյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել168.am-ը գրում է.
 «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չափազանց համեստ հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ։ Ըստ այդմ՝ նա չունի որևէ անշարժ կամ շարժական գույք, 8 մլն դրամը գերազանցող որևէ թանկարժեք իր, ինչպես նաև չունի որևէ արժեթուղթ կամ ներդրում։

Օհանյանի բանկային հաշվեհամարին առկա է միայն 18.5 մլն դրամ, իսկ եկամուտները  գոյացել են միայն Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձից՝ տարեկան 4 713 944 դրամ, և կենսաթոշակից՝ 5 531 736 դրամ։