23:48 , 14 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
«Եթե Ջրառատում տեղի է ունեցել հանցագործություն, պետք է պատժվի, անպայման իրավապահների արձագանք պետք է լինի», - այսօր Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Ջրառատի դեպքերին, ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին, թե արդյոք արդար քննություն կիրականացվի՞, Ա.Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, որ ես այն անձը չեմ, ով կարող է նման բան երաշխավորել։ Բայց որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կարող եմ երաշխավորել, որ բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, պատշաճ քննություն տեղի կունենա։ Այս ամենը պետք է խստորեն պատժվի և ամենխիստ ձևով արձագանք պետք է լինի, դատապարտվի այս ամենը»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: