00:04 , 16 մարտ, 2017
Դանիայի արքայազն Ռիչարդ Բերլեբուրգսկին մահացել է 82 տարեկան հասակում, հայտնում է The Local-ը՝ հղում անելով պալատի մամլո ծառայությանը:
Արքայազն Ռիչարդը ամուսնացած է եղել Դանիայի Մարգրետ թագուհու քրոջ` արքայադուստր Բենեդիկտի հետ:
«Նորին Թագավորական Մեծություն արքայադուստր Բենեդիկտի անունից ես մեծ վշտով պետք է հայտարարեմ, որ Նորին Մեծություն Արքայազն Ռիչարդը մահացել է»,- հայտարարել է արքայադստեր մամլո քարտուղարը: