Հուշանվերային արտադրանքին նոր թափ հաղորդելուց մինչև անճաշակությունների արգելում. քաղաքական ուժերի նախընտրական պլատֆորմներից
23:30 , 14 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Tert.am-ը ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերից առանձնացրել է մշակույթին վերաբերող դրույթները, որոնք խիստ տարբերվող են: Եթե ընդհանրացնելու լինենք, կան դրույթներ հուշանվերային արտադրանքին նոր թափ հաղորդելուց մինչև անճաշակությունների արգելում, պետական արտոնյալ հովանավորչությամբ մշակույթի գործիչների «արժևորումից» մինչև մշակութային գործիչներին պետության կողմից զանազան տիտղոսներ և կոչումներ շնորհելու պրակտիկայից ձերբազատվում:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը «365» օր ծրագրով առաջարկում է պարբերական մամուլն ու գրահրատարակչությունն ազատել ավելացված արժեքի հարկից:
Մյուս դրույթներից են՝ օրենսդրական պայմաններ ստեղծել մշակույթի ազատ զարգացման համար, վերանայել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և այլ առնչվող օրենքները, պետական համապատասխան նոր կառույցի միջոցով խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք մշակութային առնչությունները, Հայաստանի բոլոր դեսպանատներում ստեղծել մշակութային կցորդի ինստիտուտ, վերականգնել և արդիականացնել համայնքային, առավելապես գյուղական բնակավայրերի մշակույթի տների համակարգը` դրանք դարձնելով ժամանակակից պահանջներին համապատասխանող կենտրոններ:
«Ծառուկյան» դաշինքը, որը մշակույթն ու սպորտը ներառել է ծրագրի մեկ բաժնում, առաջարկում է առաջիկա 10 տարիներին վերականգնել ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային բոլոր կոթողները, բացառիկ ծրագրերի ներդրմամբ՝ ձեռնարկել Արևմտյան Հայաստանում հայկական պատմամշակութային կոթողները վերականգնելու և պահպանելու նախագծեր, վերականգնել և անհրաժեշտ գույքով ապահովել խորհրդային տարիներին գործող մարզական կառույցները` անկախ դրանց սեփականության ձևից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: