10:13 , 18 մարտ, 2013
Երեք օրով բացակայեցի Հայաստանիցս, մի երազանք ունեի այս քսան տարի և վերջապես իրականացրի, ամեն ինչ նորմալ էր, լավ էր, բայց..... «Զվարթնոց» օդանավակայան իջնելուց հետո կարոտից պատրաստ էի բոլոր չամուռ տաքսիստների հետ գրկախառնվել: Ներել ճանապարհին մեկ րոպեի ընթացքում հազար սուտ ասող տաքսիստին:
Անբացատրելի սեր ունեմ Երևանիս հանդեպ, խելագար մի զգացում, որ որևէ տրամաբանություն չի աշխատում:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան օրհնություն չկա,
Այսքան վաստակած հոգնություն չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ արև,
Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: