Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայում


22:08 , 14 մարտ, 2017
 Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկայում

Հանրապետության տարածքում`

 Մարտի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Մարտի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: