Թուրքիայում օդապարիկներ են ընկել. կան վիրավորներ


21:24 , 14 մարտ, 2017

 Կապադովկիայում (Թուրքիա) երեք օդապարիկ վթարային վայրէջք են կատարել եղանակային պայմանների կտրուկ վատթարացման պատճառով: Ամենաքիչը 49 մարդ վիրավորվել է, նրանցից ինը ծանր վնասվածքներ է ստացել՝ ոտքերի և ձեռքերի կոտրվածքներ՝ տեղեկացնում է Mirror-ը:

 Տուժածների թվում կան զբոսաշրջիկներ Եվրոպայից և Չինաստանից:

 Նշվում է, որ շատ ուժեղ քամու պատճառով են ստիպված եղել վայրէջք կատարել օդապարիկները: