ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի անվտանգության հարցերով համաժողովի


19:10 , 14 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին տեղակալի հրավերով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 14-ից 15-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին: 
 Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։
 Համաժողովի շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հանդիպումը ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հետ:   
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։