19:50 , 14 մարտ, 2017
Newmag-ը գրում է.Բողոքի ակցիան սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են տուգանել ճանապարհային երթևեկության կանոնները խախտած երկու վարորդների, որոնք պնդել են, որ խախտում չեն արել և կտրականապես հրաժարվել են վճարել տուգանքը։ Վարորդներին աջակցել են տեղի բնակիչները, ինչից հետո նրանց և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Տարածված մեկ այլ վարկածի համաձայն, Բաթումիի պարեկային ոստիկանությունը տուգանել է մի քաղաքացու, որը մեքենան կանգնեցրել է փողոցի արգելված հատվածում: Որոշ լրատվամիջոցներ, կոնկրետ աղբյուր չնշելով, հայտնել են, թե վարորդը նշված վայրում մեքենան կանգնեցրել է՝ երեխայի հուղարկավորությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող կնոջ համար դեղորայք գնելու նպատակով: Բողոքի ակցիան հասել է ՆԳ գլխավոր վարչության շենքի տարածք, որտեղ ցուցարարները պահանջել են ոստիկանապետի հրաժարականը, քարեր նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շրջել ու այրել դրանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։