Ջրառատի գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա՝ զինված լոմերով, ավտոմատով և դանակներով. Ստ. Մարգարյանը միջադեպի մասին
18:44 , 14 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում այսօր տեղի ունեցած զինված միջադեպից հետո «Էրեբունի» ԲԿ-ում է նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: ՕՐՕ-ի համակիրները հիվանդանոց էին տեղափոխվել տարբեր վնասվածքներով:
Ստեփան Մարգարյանը նշեց, որ իրենց տեղեկություններով՝ միջադեպից առաջ փորձել են «նեղել» դպրոցական՝ 16 տարեկան տղային, ում թևը «լոմով» վնասել են և վիրահատության կարիք ունի:
«Զանգել է բարեկամներին, ասել, որ ճնշում կա, բարեկամները եկել են, և գյուղապետարանից դուրս է եկել մի ամբողջ բանդա՝ զինված լոմերով, ավտոմատով և դանակներով»,-ասաց Մարգարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։