Սա ոչ միայն ուսանելու վայր է, այլև արվեստագետների համար բաց դաշտ. Աբել Աբելյանն՝ իր նորաստեղծ արվեստի դպրոցի մասին


17:30 , 14 մարտ, 2017
Սա ոչ միայն ուսանելու վայր է, այլև արվեստագետների համար բաց դաշտ. Աբել Աբելյանն՝ իր նորաստեղծ արվեստի դպրոցի մասինLife.panorama.am-ը գրում է.
 Դերասան, ռեժիսոր եւ պորդյուսեր Աբել Աբելյանը Life.panorama.am-ին պատմել է, որ մի քանի օր է, ինչ «Աբելյան արվեստի դպրոցն» իր դռներն է բացել արվեստասերների համար: Մեզ հետ զրույցում նա մանրամասնել է դպրոցի կարեւորության ու ծրագրերի մասին.
  «Վերջին շրջանում իմ ողջ ուժերն ու միջոցները ներդրել եմ «Աբելյան արվեստի դպրոց»-ի հիմնման ու գործունեության վրա: Այստեղ բավականին լուրջ նախագծեր ենք իրականացնում եւ ապագայի համար էլ շատ ծրագրեր ունենք: Այս դպրոցն իր մեջ ներառում է նաեւ երկար ժամանակ գործող «Քասթինգ սքուլը»՝ Կինոյի եւ հեռուստատեսության դպրոցը: Հիմա մեր առաջնահերթ խնդիրն է ակտիվացնել նորաստեղծ «Մանկական զարգացման ծրագիրը»: Միաժամանակ՝ մեր դպրոցն իր գործունեությամբ ամեն բան անելու է, որպեսզի օգտակար լինի արվեստագետներին. Մենք պատրաստ ենք անվճար ու անշահախնդիր կերպով ցուցահանդեսներ կազմակերպել օրինակ նկարիչների համար, ովքեր ունեն հիանալի գործեր, սակայն ցուցահանդեսի հնարավորություն չունեն, պատրաստ ենք երաժիշտների համար կրկին անվճար կազմակերպել փոքրիկ համերգներ: Մենք պատրաստ ենք տարածք տրամադրել նաեւ տարատեսակ համերգենրի կամ ներկայացումների փորձերի համար:
Այսինքն՝ սա ոչ միայն ուսանելու վայր է, այլեւ արվեստագետների համար բաց դաշտ»,- պատմեց Աբել Աբելյանը:
Երվանդ Քոչար 17 հասցեում գտնվող «Աբելյան արվեստի դպրոց»-ն արդեն 20 օր է ինչ գործում է, բայց հստակ քայլերով փորձում է առաջ շարժվել՝ առաջարկելով խելամիտ ու շահեկան պայմաններ.
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։