Թուրքիայում քաղաքացիները ցանկացել են լինչի դատաստանի ենթարկել նորվեգացի լրագրողին


16:36 , 14 մարտ, 2017

 Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համակիրները Ստամբուլի Շիշլի թաղամասում փորձել են լինչի դատաստանի ենթարկել մի նորվեգացի լրագրողի, որին  հոլանդացու տեղ են դրել, հաղորդում է թուրքական Evrensel-ը:
 Դեպքի վայրում գտնվող ոստիկանները հետևել են իշխող կուսակցության գործողություններին և չեն միջամտել:
 Թուրքիայի և Նիդերլանդների միջև հարաբերությունները խիստ լարվել են այն բանից հետո, ինչ թուրք նախարարների ինքնաթիռներին չի թույլատրվել վայրէջք կատարել Նիդերլանդներում: Ավելի վաղ երկրում արգելվել էին նրանց ելույթները: Ավելին, Նիդերլանդները Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարարին «անցանկալի անձ» է հայտարարել ու արտաքսել երկրից: