15:50 , 14 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորում է: Նախկին արտաքին գործերի նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ, ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցրած Վարդան Օսկանյանը նշեց, որ եկել են հայցելու քաղաքացիների քվեն, աջակցությունը:
«Տվեք ձեր քվեն մեզ և երբեք չեք փոշմանելու»,-ասաց նա:
Վարդան Օսկանյանը նշեց, որ իրենց ներկայացրած ծրագիրը անվանել են 365 օր, ինչը ամենօրյա փոփոխությունների ժամանակացույց է, և ժողովրդին ծառայելը ամենօրյա, ամենժամյա աշխատանք է լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ