Մեզ կհաջողվի ողջ ծավալով օգտագործել առկա տնտեսական ներուժը. Աշոտ Մանուկյան


16:16 , 14 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

«Հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական  համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը ևս մեկ անգամ հաստատում է կողմերի  ցանկությունը՝ հետագայում  ևս խորացնել հարաբերությունները մեր  պետությունների միջև»,- այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ այսօր Երևանում մեկնարկած հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ։

«Մենք մտադիր ենք իրագործել ոչ միայն նախատեսված ծրագրերը, այլև քննարկել  համագործակցության հեռանկարային նախագծեր: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի ողջ ծավալով  օգտագործել առկա տնտեսական ներուժը՝ ի շահ մեր երկրների և  ժողովուրդների»,-նշել է նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ