15:30 , 14 մարտ, 2017
Դերասան Կարո Հովհաննիսյանը և Մոսկվայում բնակվող 24-ամյա Ռիտա Մարգարյանն ամիսներ առաջ նշանվել են։ Դրանից հետո Ռիտան որոշել է գալ Երևան և բնակվել այստեղ։
Tert.am Life–ը ֆոտոշարք է իրականացրել զույգի հետ և խոսել իրենց հարաբերությունների ու առաջիկա ամուսնության մասին։
Կարո Հովհաննիսյան
Ինձ համար Ռիտան այս կյանքում լրիվ նորություն էր, որին չէի սպասում։ Երբ նա հայտնվեց իմ կյանքում, ոչ միայն փոխեց իմ առօրյան, այլև նպատակներս ու ձգտումներս։ Մեզ մոտ կարծես ամեն ինչ փոխադարձ է։ Կարծում եմ՝ հարաբերություններում դա է գլխավորը։ Ես իրեն եմ ուժ տալիս, ինքը` ինձ։ Մեզ մոտ այնքան արագ ամեն ինչ սկսվեց, որ ինքս էլ չէի սպասում։ Առաջին անգամ, երբ տեսա նկարները, զգացի իր էներգիան։ Երբ իմացա, որ գալիս է Հայաստան, որոշեցի այդ ընթացքում հանդիպել և շփվել իր հետ՝ մտածելով թեկուզ լավ ընկեր կգտնեմ իր մեջ։ Զավեշտալի էր մեր առաջին հանդիպումը, քանի որ պետք է իր հետ ռուսերեն խոսեի։ Այնպես չէր, որ շատ լավ եմ խոսում ռուսերեն։ Մտավախություն ունեի՝ ինչպես եմ խոսելու։ Մինչև այդ google translate–ով էի գրում, ինքն էլ մտածում էր, որ շատ լավ ռուսերեն գիտեմ։ Առաջին հանդիպմանն այնքան ազատ սկսեցի խոսել, ինքնաբերաբար, ստացվեց մոտս։ Ռիտան ասում է՝ իմ իմացած հայերից լավ ես խոսում։

Երբ նա Երևանում էր, աշխատում էի միշտ իր հետ լինել։ Անգամ, երբ ասում էր՝ գնալու եմ «Վիվասել», ասում էի հետդ կգամ, որ քեզ չխաբեն։ Թե ինչ պետք է խաբեին այնտեղ, ես էլ չգիտեմ։ Այդպես ամեն օր փորձում էի պատճառներ ման գալ, որ տեսնեի իրեն։
Մեզ մոտ այնքան կայծակնային արագությամբ ստացվեց ամեն ինչ։ Զգում էի, որ այն, ինչ ես զգում եմ իր հանդեպ, փոխադարձ է։ Ճիշտ է, սկզբնական շրջանում փորձում էր հետ պահել ինձ, չէր թողնում մեր շփումն ավելի մտերմանար, բայց դա էլ եղավ։
Ես հասկացա, որ գտել եմ այն մարդուն, որին միշտ եմ փնտրել։ Մենք իրար շատ ենք լրացնում։ Նման ենք իրար. առաջին իսկ հայացքից ու բառից հասկանում ենք իրար։ Ռիտան կյանքը սիրող, աշխույժ, էներգիայով լի մարդ է։ Եթե վատ տրամադրությամբ գաս իր մոտ, հավատա նա տրամադրությունդ կբարձրացնի։ Իհարկե, մենք մեր ամբիցիաներն ունենք, բայց երբեք չափը չենք անցնում, այլ զրուցում ենք, հասկանում և ընդունում։ Բնավորությունը չի խանգարում մեր շփմանը։ Փոխզիջումներ, անպայման, լինում են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ