Թրամփի և Մերկելի հանդիպումը չի կայանա եղանակի պատճառով


15:05 , 14 մարտ, 2017
Angela-Merkel-Donald-Trump-774636Araratnews.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը հետաձգվել է ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով. հաղորդում է NTV-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, նշելով, որ երկու երկրների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին:

«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նրանք պայմանավորվել են անբարենպաստ եղանակի պատճառով հետաձգել հանդիպումը՝ նոր ամսաթիվ նշելով մարտի 17-ը»,- հայտնել է Սփայսերը: