15:00 , 14 մարտ, 2017Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 10-ին Մոսկվայի Կրեմլյան պալատում տեղի է ունեցել երգիչ Արամեի մենահամերգը: Համերգը կազմակերպել էր «Euromusic Entertainment»-ը՝ ի դեմս գլխավոր պրոդյուսեր Տարոն Պողոսյանի:
Նշենք, որ համերգը անցել է շատ ավելի լավ, քան սպասվում էր: Համերգի ընթացքում հնչեցին ինչպես նոր, այնպես էլ սիրված ու ճանաչված դուետներ ու երգեր:
Համերգն անցել է KarenSevak բենդի նվագակցությամբ, համերգի բեմադրող ռեժիսորն էր Սյոմա Կոդաբաշյանը, իսկ պարային ուղեկցությունը ապահովել են «Կիլիկիա», «Հայրենիք», «Վեգաս» համույթները:

Լուսանկարները Euromusic Entertainment-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը