Նորմալ է, որ հանդիպում եմ ՀՀ-ի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե


13:40 , 14 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

«Նորմալ  երևույթ է, որ ես, որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ Հայաստանում,  հանդիպում եմ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ նկատի ունենալով այն ժամանակաշրջանը, որ ապրում է ձեր երկիրը: Բնականաբար, հետաքրքրված եմ»,- լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

Նշենք, որ դեսպանը նախընտրական այս շրջանում հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, ղեկավարների հետ:

Դեսպանն ասաց, որ ի թիվս այլ թեմաների, հանդիպումների ժամանակ արծարծվում են  նաև  հայաստանյան իրավիճակին վերաբերող, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեմաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ