Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել


13:28 , 14 մարտ, 2017

168.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արման Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է Կարապետյանի որոշման մեջ։