Թուրքիան հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին


12:19 , 14 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

Թուրքիան հասունացող սկանդալի ֆոնին հայտարարել է Նիդեռլանդների հետ դիվանագիտական հարբերությունների խզման մասին:  Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ այդ քայլն իրենց պատասխանն է Նիդեռլանդների գործողություններին, որի ղեկավարությունն արգելել է Թուրքիայից քաղաքական գործիչներին ելույթ ունենալ  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին աջակցող միջոցառման ժամանակ:

Ճգնաժամի համար Անկարան մեղադրել է Ամստերդամին և սպառնացել հակադարձ միջոցառումներով. հոլանդացի քաղաքական գործիչների համար օդային տարածքն արդեն փակ է, Թուրքիան խոստացել է հետ վերադարձնել բոլոր այն ինքնաթիռները, որոնց մեջ կլինեն  պաշտոնական դեմքեր, իսկ այդ երկրի դեսպանին, ով արձակուրդում է, արգելել են վերադառնել Թուրքիա:

Վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագիրը վերանայելու հնարավորության մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ