Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատողներին` «ты кто такой, эй ты навозный жук, давай до свидания»


09:20 , 18 մարտ, 2013

Ոնց եմ զզվում այս քաղաքական աղանդավորներից: Ինչո՞վ են տարբերվում կրոնական աղանդավորներից:
Շատ նորմալ է, որ իշխանությունը կամ նրան սպասարկող հաճախորդները քննադատում են Րաֆֆի Հովհաննիսյանին և լռում իրենց թերացումների ու սխալների մասին: Բայց որ իշխանավորներից առավել ու առաջ ընկած դա անում են իրենց անկախ կամ ընդդիմադիր հայտարարած անհասկանալի կերպարները և միևնույն ժամանակ ոչինչ չեն ասում իշխանության մասին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում և ծաղրում են, մնում է մի բան ասել «դուք ոնց որ լրիվ խառնել եք սաղ», իսկ ռուսերեն այսպես կհնչի՝ «ты кто такой, эй ты навозный жук, давай до свидания»: