Դա ոչ թե Մուկուչյանի գաղափարն է, այլ՝ Ընտրական օրենսգրքի պահանջը. ԿԸՀ նախագահը՝ Ծառուկյանին


11:15 , 14 մարտ, 2017

Դա ոչ թե Մուկուչյանի գաղափարն է, այլ՝ Ընտրական օրենսգրքի պահանջը. ԿԸՀ նախագահը՝ ԾառուկյանինAysor.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պնդում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ընտրողներին խոստումներ տալն Ընտրական օրենսգրքի պահանջների խախտում է:

«Որևէ անձի ցանկություն կամ անձի մոտեցումը չի դա, այլ Ընտրական օրենսգրքի պահանջներն են, որտեղ շատ հստակ ամրագրված են նախընտրական քարոզչության իրականացման կարգն ու պայմանները: Հենց դրանով են պայմանավորված նախընտրական քարոզչության իրականացման կարգն ու պայմանները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում, ներկայացնելով «Ծառուկյան» դաշինքին արված նախազգուշացման պատճառները, ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դիտարկմանը, թե երեկ Արագածոտնի մարզում ընտրղների հետ հանդիպման ժամանակ Ծառուկյանը իրեն մոտեցած բնակչին ուղղորդել է ԿԸՀ նախագահի մոտ՝ ասելով, թե Մուկուչյանը իրեն թույլ չի տալիս օգնել մարդկանց, Տիգրան Մուկուչյանը արձագանքեց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ