09:45 , 14 մարտ, 2017
Խոյ
Խոյերի համար կարևոր է հավասարակշռություն պահպանել իրենց պահանջների և միջավայրի կարիքների, շրջապատի սպասելիքների միջև: Դրանից կարող է կախված լինել վեճի ելքը, հարաբերությունների ճակատագիրը: Այսօր ավելի կարևոր է ճիշտ արձագանքել իրադարձություններին, քան նախաձեռնություն դրսևորել: Գիտակցված ինքնատիրապետում պետք կգա այն Խոյերին, ում համար կարևոր է իրենց համբավը, սոցիալական հաջողությունը, հեղինակությունը խմբում:
Ցուլ
Ցուլերի համար այսօր կարևոր կլինի ոչ միայն արտաքին, այլև ներքին հավասարակշռությունը: Ամբոխից առանձնանալու ձգտումը չպետք է չափից դուրս լինի: Այսօր կարելի է ժամանակավորապես փոխվել դերերով: Հնարավոր է ինչ-որ մեկին ներկայացնեք կամ փոխարինեք: Ցանկալի է ուշադիր լինել իմիջ ընտրելիս, հագուստ կամ կոսմետիկա գնելիս, կոսմետիկ, գեղագիտական, ատամնաբուժական գործընթացների ժամանակ:
Երկվորյակ
Երկվորյակների համար առաջընթացի օր է: Հաջողությունը կգա ճգնաժամի, անակնկալի, երկար սպասված լուսավորման միջով: Շատ Երկվորյակներ կստանան ազատություն կամ ձայնի իրավունք: Կարող է հետագա զարգացում ստանալ ստեղծագործական նախաձեռնությունը, սիրավեպը, ուղիղ ճանապարհ բացվել դեպի հաջողություն, ճանաչում: Հնարավոր են նոր հեռանկարներ՝ կապված երեխաների, ուսման հետ: Չարժե շտապեցնել իրադարձությունները:
Խեցգետին
Խեցգետինների համար օրը հաջող, բայց պատասխանատու է: Հնարավոր է բարենպաստ փոփոխություն կենցաղում: Մասշտաբային թարմացում կարող է տեղի ունենալ ընտանիքում: Բացառված չէ, որ սերտորեն կապված լինեն արտաքին գործունեության և անձնական կյանքի փոփոխությունները: Կարող է համալրվել ընտանիքի կամ համախոհների թիմի կազմը, տարածքների կամ լիազորությունների երկար սպասված ընդլայնում ուրվագծվել:
Առյուծ
Առյուծներին օրը կուրախացնի միանգամից մի քանի տեսանկյունից: Այն կնպաստի հեռանկարային նախագծերի և շահեկան կապերի վերակենդանացմանը, աշխարհընկալման ընդլայնմանը: Գործերի և կապերի ցուցակը կհամալրվի նոր կետերով: Կարելի է անցնել օտար լեզվի, ծրագրավորման, քաղաքական կամ տնտեսական իրավիճակի, գիտության ինչ-որ առաջադիմական ոլորտի ինտենսիվ ուսումնասիրման: Հաջող պահ է ճանապարհորդության մեկնարկի համար:
Կույս
Կույսերի մոտ մեծ է գումարային խնդրի լուծման, հին մտահղացման իրականացման, խոշոր գնման հավանականությունը: Շահույթ են խոստանում նյութական արժեքներում, առաջադիմական նախագծերում, մարդկանց հետ հարաբերություններում ներդրումները: Հնարավոր է հատուկ հետաքրքրություն ցանկացած գործի գեղագիտական, իրավական, ֆինանսական կողմի, ռիսկային փորձարկումը շարունակելու նկատմամբ:
Կշեռք
Ցուլերին օրը թույլ կտա շեշտը դնել անձնական կարիքների վրա, դիմակայության մեջ գերակշռություն կտա: Գերազանցության կամ բարոյական իրավունքի զգացումը ձեզ էներգիա կտա ձեր հեղինակությունը, տեսակետը պաշտպանելու համար: Կրիտիկական պահին կարող եք ռիսկի դիմել, մարտահրավեր նետել, խախտել կանոնը, կոտրել շաբլոնը: Ձեր տաղանդները, հաջողությունները կարող են ոչ միայն հարգանք, այլև նախանձ առաջացնել:
Կարիճ
Կարիճներին խորհուրդ է տրվում հետաձգել անձնական նախաձեռնությունները, հրաժարվել առաջնորդության հավակնությունից: Այսօր հանգամանքները պահանջում են մասնակցում գործընկերային գործերին կամ թիմային ծրագրերին: Ընդ որում՝ ձեր ներդրումը դրանցում կարող է և՛ բացահայտ, և՛ քողարկված լինել: Հնարավոր է վերադարձ շատերին հուզող հարցին: Գլխավոր առաջադրանքը կարող է դառնալ նոր միջավայրին հարմարվելը:
Աղեղնավոր
Աղեղնավորներին սպասվում է նախօրեին ի հայտ եկած միտումների դրական զարգացում: Եթե երեկ էնտուզիազմ չեք ցուցաբերել, այսօր պահպանվում է սխալն ուղղելու և բաց թողածը լրացնելու հնարավորությունը: Օրը թույլ է տալիս դուրս գալ անձնական շրջանակներից, օգտվել կոլեկտիվ ռեսուրսներից: Հնարավոր է ընդհանուր գործի կամ ձեր սեփական նախագծի հաջողություն: Իրադրությունը նպաստում է լավատեսության ներհոսքի:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս հստակեցնել նպատակները և աշխատել միայն իրական ծրագրերի շուրջ: Հակառակ դեպքում օրը կարող եք վատնել անհնարինին հասնելու ոչ պրակտիկ փորձերի վրա: Արժե պահպանել հարաբերություններն ազդեցիկ մարդու հետ, ամրապնդել կապերն ու դիրքերը կոլեկտիվում: Գործընկերային հարաբերություններում կարելի է շատ բանի հասնել՝ գործելով միասին, սակայն սկզբում արժե համաձայնեցնել հետաքրքրությունները:
Ջրհոս
Ջրհոսներին այսօր ձեռնտու է իրադարձությունների ցանկացած շրջադարձ: Կարելի է օգուտ քաղել ձեր տաղանդներից, նախկին ջանքերից, ներդրումներից և նույնիսկ ուրիշների կոնֆլիկտներից: Արժե ակտիվորեն օգտագործել ճանապարհների բացման, հարաբերությունների վերսկսման իրավիճակները: Երջանիկ դեպքը կարող է օգնել հաղթել դատական գործը, հովանավոր կամ ուսուցիչ գտնել, վերադարձնել գործընկերոջը, հոգևոր կողմնորոշիչ ձեռք բերել:
Ձկներ
Ձկներին խորհուրդ չի տրվում ապրել երեկվա օրով: Այսօրվա իրադարձությունները հույս են տալիս, օգնում են ընկալել նոր միտումները, նորից հնարավորություն տալ որոշ հին գաղափարների: Այն, ինչ նախկինում անիրական էր թվում, կարող է հանկարծակի հնարավոր և պահանջված դառնալ: Սակայն շատերին կարող են տանջել կասկածները: Նոր հեռանկարները տեսնելու և ընդունելու համար կարող է ձեզանից ժամանակ, ինչ-որ հավելյալ պայման կամ երաշխիք պահանջվել: