«Հրապարակ». Քաղաքական ուժերը մինչև մարտի 25-ը կավարտեն քարոզարշավը մարզերում և կանցնեն Երևանին


09:00 , 14 մարտ, 2017

«Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մինչև մարտի 25-ը կավարտեն քարոզարշավը մարզերում և կանցնեն Երևանին։ ՀՀԿ-ն գաղտնի է պահում, թե ինչ քարոզչական պադե-դեով է ավարտելու։ «Համենայնդեպս, լինելու է «Դինամոյի» միջոցառումից մի քանի անգամ հզոր՝ բավականին տպավորիչ ավարտ»,– ասացին մեզ։ ՕԵԿ-ն էլ հետ չի մնալու:

Ինչ վերաբերում խ է ՕՐՕ դաշինքին, ապա այնտեղ դեռ չեն որոշել, թե ինչպես կավարտեն։ «Նախընտրական հանդիպումների օրակարգը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում։ Կարող ենք միայն ասել, որ մարզային այցելությունները կավարտենք մարտի 24-ին։ Նպատակ կա նաև Երևանում հանրահավաք անցկացնել»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։