Դոմինիկացի օրինախախտի կոկայինե տաբատը (Photo)


03:26 , 14 մարտ, 2017

Ամերիկացի մաքսավորներին դժվար է հիմարեցնել: Այս դեպքը դրա ապացույցներից մեկն է: 

Դոմինիկյան Հանրապետությունից ոմն Խուան Կառլոս Գալան Լուպերոն ժամանեց Նյու Յորք: Նրա քայլվածքն ու տարօրինակ տաբատը կասկածելի թվացին մաքսավորներին, և տղամարդուն առաջարկեցին անցնել խուզարկման սենյակ: Նրա ոտքերին փաթաթված 4 կգ մաքուր կոկային առգրավեցին՝ ընդհանուր 160 հազար դոլար արժողությամբ: Դա նրան երկար տարիներ ուղեգիր կապահովի ամերիկյան բանտ: