00:39 , 14 մարտ, 2017
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նիդերլանդներին սպառնացել է դիվանագիտական պատժամիջոցներով և հայտարարել, որ պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Անկարայի նախարարնեի ելույթների արգելքների համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Ինչպես նաև Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Գերմանիան «անխնա աջակցում է» ահաբեկչությանը:
Ավելի վաղ The Washington Post թերթը Թուրքիայի և Նիդերլանդների միջև ծագած հակամարտության պատճառը կապել է ընտրական կազմակերպությունների հետ: