23:17 , 13 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.Սիրիայի դպրոցական շենքերի մեկ երրորդը հնարավոր չէ օգտագործել ըստ նշանակության, քանի որ մի մասը զբաղեցրել են զինյալ խմբավորումները: Մարտական գործողությունների մեջ ներքաշված է ավելի քան 850 երեխա: Այդ ցուցանիշը 2 անգամ գերազանցում է 2015-ի ցուցանիշը:
Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: