Իտալիայի «խելագար» ցուցահենդեսում առաջին անգամ ներկայացրել են Հիտլերի կտավը


22:54 , 13 մարտ, 2017

 Ադոլֆ Հիտլերի ոչ մեծ աշխատանքը առաջին անգամ կներկայացվի Իտալիայում բացվող «Խելագարության թանգարանում», հայտնում է Corriere della Sera-ն:
 Ցուցահանդեսի ղեկավարն է արվեստի հայտնի իտալացի քննադատ Վիտորիա Զգարաբին, ով բարձր չի գնահատել գերմանացի բռնապետի ստեղծագործությունը: «Սա ամբողջովին աղբ է, հուսահատ մարդու նկար: Այն շատ բան կարող է ասել նրա հոգեվիճակի մասին. այստեղ տեսանելի է ոչ թե մեծություն, այլ թշվառություն»,- ասել է նա Հիտլերի նկարի վերաբերյալ: Նկարում պատկերված է կին և սեղանի մոտ նստած տղամարդ` հեռուն գնացող միջանցքների ֆոնի վրա, ինչը ստեղծում է անվեջ տարածության պատրանք:
Փոքր կտավը, որը կատարված է մուգ գույների յուղաներկով, տրամադրել է Գերմանիայից մասնավոր կոլեկցիոները:
Ապագա ֆյուրերը պատանեկության տարիներին փորձել է նկարիչ դառնալ, սակայն ձախողվել է Վիեննայի արվեստի ակադեմիայի ընդունելության քննություններում: Որոշ փորձագետների գնահատումով` նրա վրձնին են պատկանում 720 աշխատանք: