22:22 , 13 մարտ, 2017
Թուրքիայի ափային պահակությունը Չեշմե բնակավայրում ձերբակալել է 83 ներգաղթյալի, որոնք փորձել են «լյուքս» կատեգորիայի զբոսանավով անօրինական կերպով հասնել Իտալիա, հայտնում է Hurriyet-ը` վկայակոչելով ուժային կառույցների աղբյուրին:
Պարբերականի զրուցակցի տվյալներով` ձերբակալված միգրանտներից 82-ը Սիրիայից են, իսկ մեկը Աֆղանստանից: Նախնական տվյալներով՝ նրանցից յուրաքանչյուրը անօրինական տեղափոխողներին վճարել է 5.5 հազար դոլար: