21:52 , 13 մարտ, 2017
Բութանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ կա երջանկության նախարարություն, պաշտոնական կրոնը տանտրիկ բուդդայականությունն է: Հարցումների համաձայն՝ բնակչության միայն 3%-ն է իրեն համարում ոչ այնքան երջանիկ, մնացածը միանգամայն գոհ են իրենց կյանքից: Այդ երկրի օրինակով՝ աղքատությունը միշտ չէ, որ դժբախտություն է նշանակում, իսկ ժամանակակից իրերի առկայությունը բարեկեցության միակ երաշխիքը չէ:
Բութանը գտնվում է Հիմալայներում, բնակչությունը մոտ 700 հազար է: Երկար ժամանակ այն փակ երկիր էր: Միայն 1971թ. ՄԱԿ-ում ընդգրկվելուց հետո նրա սահմանները բացվեցին զբոսաշրջիկների համար, որոնց այցելություններից էլ գոյանում է պետական եկամուտի հիմնական մասը:
Մեկուսացվածությունը թույլ է տվել պահպանել ազգային ավանդույթները և հեռու մնալ զարգացած տեխնոլոգիաներից: