Արտաշես Մխիթարյանն առաջին անգամ խոսում է կնոջ ու ապագա փոքրիկի մասին (Photo)


22:00 , 13 մարտ, 2017
Արտաշես Մխիթարյանն առաջին անգամ խոսում է կնոջ ու ապագա փոքրիկի մասին (բացառիկ լուսանկար)Life.panorama.am-ը գրում է.
«Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերային շատերի համար անակնկալ էր դերասան Արտաշես Մխիթարյանին տեսնել կնոջ հետ: Դերասանի ամուսնության մասին քչերը գիտեին, իսկ գաղտնիության մասին եւ ոչ միայն Արտաշեսն առաջինը պատմել է Life.panorama.am-ին:
  «Արդեն յոթ ամիս է, ինչ ամուսնացած եմ: Ինչ վերաբերվում է գաղտնիությանը, պետք է ասեմ, որ ինքս այդ մասով հատուկ քայլերի չեմ գնացել, թեեւ իսկապես չեմ սիրում, երբ անձնականս շատ է  քննարկվում: Նախորդ տարի օգոստոսին կայացավ մեր հարսանիքը, ընդ որում՝ կայացավ հայկական ավանդական կանոններով, եղել է հարսանեկան արարողություն եւ այլն, այսինքն՝ գաղտնի ամուսնություն չի եղել, պարզապես այդ ամենը համընկավ արձակուրդների շրջանի հետ ու ներկաներն էլ միայն մտերիմներն էին: Իրականում սա ոչ թե գաղտնիություն է, այլ բնավորություն: Կարծում եմ, երբ հանրային մարդ ես ու քո մասին առանց այն էլ կարող են շատ խոսել, պետք է ընտանիքը մնա իր տեղում եւ միայն քոնը լինի, չենթարկվի հանրային քննարկման»,- նշեց Արտաշեսը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: