21:00 , 13 մարտ, 2017–Աննա, փուլ առ փուլ ակտիվանում և պասիվանում եք։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Որպես երգչուհի՝ չի՞ խանգարում Ձեզ։
–Կարծում եմ՝ բոլոր մարդկանց կյանքում էլ լինում են ակտիվության ու պասիվության փուլեր։ Ես շարունակում եմ աշխատել իմ բնականոն հունով ։ Հնարավոր է, որ կորում եմ հանդիսատեսի աչքի առաջից, սակայն իմ ստեղծագործական պրոցեսը շարունակվում է։ Ես բավականին նոր երգեր ունեմ և դեռ պիտի ձայնագրեմ։ Կարծում եմ՝ տարվա ընթացքում տեսահոլովակ էլ կլինի։ Ես չեմ հանձնվում։
–Ինչո՞վ եք զբաղվում հիմա, որտե՞ղ եք երգում։
–Դեռ չեմ աշխատում, բայց շուտով կաշխատեմ։
–Ձեր սերնդի երգիչների մեծ մասը դադարել է ակտիվ գործունեություն ծավալել։ Նրանք ասում են, որ լճացում կա, հիասթափված են։ Իսկ Դուք հիասթափվա՞ծ եք։
–Ես, երևի, բացառություն չեմ։ Այդ հարցի վերաբերյալ իմ կարծիքը կտրուկ չի տարբերվում մյուսներից։ Լճացում կա, կա նաև շատ անորակ առաջարկ, երևի թե, պահանջարկից ելնելով, սակայն ես չեմ կարծում, որ եթե պահանջարկն անորակ է, պիտի առաջարկն էլ այդ աստիճանի անորակ լինի։ Ես դեռ պայքարում եմ այդ ամենի դեմ։ Չգիտեմ՝ ինչքանով է ստացվում կամ ոչ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։