ՓՄՁ-ներին մինչև 60 մլն դրամի համար հարկային արտոնություններ ենք տալու. Սեյրան Օհանյան


18:18 , 13 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.
Արցախյան կոնֆլիկտի լուծման հիմնական ելքը պետք է լինի Հայաստանի զարգացումը. Ազատամարտի վետերանների միության անդամների հետ հանդիպմանը հայտարարեց ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:  
 Օհանյանը բացատրեց, թե ինչու այդ որոշումը կայացրեց՝ առանձին ուժի հետ մասին գնալ ընտրությունների: «Ներսում լինելով զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունի բանակի համար՝ բավարար չեն, որ բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք, պետք է ամուր թիկունք, իսկ դրա համար ամուր տնտեսություն է պետք»,-ասաց նա:
 Ըստ Օհանյանի՝ իրենց թիմի հիմնական նպատակն է նախ կառավարման մեջ նոր մշակույթ ձևավորել, հիմքում ունենալով մարդկանց հետ շփվելու ձևերը: «Անպայման մենք նաև հաշվետվողական ենք լինելու ժողովրդի առջև: Մեր պայքարն է ընդդեմ այն իրավիճակի, որը ես անվանում եմ քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճում, որը բերել է անարդար մթնոլորտի, այսինքն՝ մենք պետք է արդարություն ապահովենք և ունենք այդ կամքը, որ կարգ ու կանոն հաստատվի, անհաշտ պայքար մղենք, զինվորական սկզբունքներ մտցնենք արատավոր երևույթների շրջանակներում»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։