18:00 , 13 մարտ, 2017
Life.tert.am-ը գրում է.
Մարտի 8–ից ապրիլի 7–ը Հայաստանում ընդունված է նշել կանանց միամսյակ։ Տղամարդիկ ջանք չեն խնայում իրենց կանանց շնորհավորել և գեղեցիկ անակնկալներ մատուցել։ Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը Tert.am Life–ի հետ զրուցում խոսել է միամսյակի, կնոջ խնդիրների և ստացած անակնկալների մասին։
«Կնոջ իրավունքների մասին վերջերս շատ են խոսում։ Կարծում եմ, որ ամեն ինչ հենց կնոջից է կախված։ Բոլոր զարգացած երկրներում կնոջ ինքնադրսևորման համար պայմաններ են ստեղծված։ Եթե կինն ունի խնդիրներ, այդ հարցում մեղավոր է հենց ինքը, ոչ թե երկրի օրենքը կամ այլ գործոններ։ Իհարկե, սա իմ անձնական կարծիքն է։ Եթե կինն ինքն իրեն հարգում է, իր բոլոր պարտականությունները ճիշտ կատարում է, շատ հազվադեպ կտեսնենք, որ ճնշվում է հասարակության կամ տղամարդու կողմից։ Իհարկե, բացառություններ կան։ Հետևաբար` շատ լավ է, որ կանանց նվիրված տոն կա մեր երկրում, որը վերածվել է միամսյակի։ Լավ է, որ մեկ ամիս շարունակ խոսվում է կանանց մասին։ Բայց կնոջը շատ բան պետք չէ նրան պետք է ընդամենը սիրել և նա ամեն ինչ կանի։ Այդուհանդերձ, կինն էլ պետք է չմոռանա իր կոչման, պարտականությունների ու այն ամենի մասին ինչ պետք է, անպայման, անի»,– ասաց Լուսինեն։
Նրա խոսքով` ինքը շատ դժվարությունների միջով է անցել, սակայն դրանք մարդկային դժվարություններ են, շատերն են անցել դրանց միջով։ «Եթե կինը ոտքի է կանգնում, ոչ ոք չի գցում նրան իր կանգնած տեղից, միայն նրա համար, որ նա կին է»,– նշեց հաղորդավարուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։