Ասադը հեռու է Սիրիայում հաղթանակից. The Financial Times


17:36 , 13 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ուղիղ վեց տարի առաջ այս ամիս սկսված Սիրիայի ավերումը կանգ առնելու քիչ նշաններ է ցույց տալիս՝ անգամ չնայած նրան, որ Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցություն ստացող Բաշար ալ Ասադի ռեժիմը դեկտեմբերին վերականգնեց ապստամբների վերջին քաղաքային հենակետ Հալեպի արևելքի նկատմամբ վերահսկողությունը, գրում է The Financial Times-ը:
 Հրադադարը կայուն չէ: Ռազմադաշտում տարբեր ուժերի բազմազանություն է՝  ռուսական, ամերիկյան, իրանական և թուրքական, ինչպես նաև քրդական աշխարհազորայինները և Իրանի կողմից աջակցություն ստացող շիա խմբավորումները, որոնք ժամանակ առ ժամանակ միավորվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
 ««Ալ-Քաիդան» դեռ կարող է հարվածել ռեժիմի սրտին, ինչպես ցույց տվեց անցած ամիս Հոմսում ռազմական հետախուզության վրա իրականացված հարձակումը: Միևնույն ժամանակ, ապստամբները վերախմբավորվում են իրենց պաշտպանելու համար: Պատերազմական իրավիճակից դուրս գալու շուրջ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանում: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը, ում օդուժը վճռական դեր է խաղացել Ասադի ուժերը փրկելու և Հալեպը ռմբակոծելու հարցում, որոշել է, որ հիմա ժամանակն է Եվրոպային ասելու՝ ֆինանսավորել Սիրիայի վերականգնումը: Դա ստորություն է»,- գրում է հոդվածագիր Դավիդ Գարդները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։