Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանն առաջադրվել է UNESCO-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
00:29 , 14 մարտ, 2017
Armtimes.am-ը գրում է.
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն առաջադրվել է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (UNESCO) գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Բյուլբյուլօղլուի թեկնածությունը կազմակերպության գործադիր խորհրդին է ներկայացվել Ադրբեջանի կողմից։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությունները կայանալու են աշնանը։
Ապրիլի 1-ին UNESCO-ի գործադիր խորհուրդը կազմակերպության անդամ բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, պաշտոնապես հայտնելու է առաջադրված բոլոր թեկնածուների անունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։