Հոլանդիայի դրոշը չտարբերող թուրքերն այրել են Ֆրանսիայի դրոշը (Video)
17:12 , 13 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքիայի Սամսուն քաղաքում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիները Հոլանդիայի դրոշի փոխարեն սխալմամբ այրել են Ֆրանսիայի դրոշը:
Ըստ Haberler-ի՝ քաղաքացիները հավաքվել են Սամսունի կենտրոնում, երգել Թուրքիայի հիմնը, ապա՝ այրել դրոշը:
Հիշեցնենք, որ Հոլանդիան չէր թույլատրել Թուրքիայի իշխանություններին սահմանադրական հանրաքվեի քարոզչության շրջանակներում հանրահավաք անցկացնել երկրում, ինչը թուրքերի շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել: