20:23 , 13 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը մարտի 13-ին այցելել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կենտրոնական շտաբ և հանդիպել դաշինքի նախընտրական ցուցակի առաջին եռյակի՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի հետ, տեղեկացնում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներն անդրադարձել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին, հյուրերին ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը, ինչպես նաև դաշինքի ծրագրերը ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։