ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է պատրաստ լինել մարտին Մոսկվա Իրանի նախագահի այցին ընդառաջ


16:42 , 13 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին փաստաթուղթն այժմ քննարկվում է Թեհրանում, այն կարող է պատրաստ լինել մարտին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Մոսկվա այցին ընդառաջ: Այդ մասին հայտնել է առևտրա-տնտեսական համագործակցության հարցերով ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Նովակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
 «Երեկ և այսօր Թեհրանում է գտնվում Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի դիտարկման հարցով պատվիրակությունը, ընթանում է փաստաթղթի տեքստի համաձայնեցման ակտիվ աշխատանք։ Հուսով ենք, որ մինչև Մոսկվա Իրանի նախագահի այցը փաստաթուղթը պատրաստ կլինի ստորագրման համար»,- ասել է Նովակը՝ բացելով միջկառավարական հանձնաժողովում իր գործընկերոջ՝ Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզիի հետ հանդիպումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։