22:00 , 13 մարտ, 2017Եվգենի Ցվետկովն, ով Սանկտ-Պետերբուրգից մի երիտասրադ լուսանկարիչ է, իր «Your Face Is Big Data» (Քո դեմքը տվյալների բազա է) նախագծով ցանկություն ունի հանրության ուշադրությունը հրավիրել համացանցային անվտանգության թեմային: Եվգենին ուղղակի լուսանկարել է մետրոյի ուղևորներին և անծանոթներին հետո գտել է համացանցում «Вконтакте» սոցիալական կայքի FindFace հավելվածի օգնությամբ: Ահա լուսանկարչի աշխատանքի արդյունքներից մի քանիսը.

«Իմ նախագծով ես ցույց տվեցի, որ անձնական կյանքի գաղտնիությունն արդեն անցյալ է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ոչ միայն իրավասու մարմինները կարող են հաստատել մարդու անձը, այլ նաև յուրաքանչյուրն, ով կցանկանա: Այս հնարավորությունը վայրկյանների ընթացքում անծանոթ մարդուն սոցիալական ցանցում կարող է բացահայտված ու մտերիմ դարձնել: Բացի դրանից՝ անիմաստ է դառնում երկակի կյանք վարելը, սոցկայքերում կեղծ իմիջ ստեղծելը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ քեզ հիմա բացահայտելը շատ հեշտ է»,- ասում է երիտասարդ լուսանկարիչը:
